Հունիսի 30-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Արմավիր քաղաքի Երեւանյան փողոցում 3 անձ 38-ամյա մի տղամարդուց զանգելու նպատակով վերցրել են հեռախոսը, ապա հարվածել նրան, հափշտակել հեռախոսն ու դիմել փախուստի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արմավիրի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են դեպքը. Պարզվել է, որ հունիսի 30-ին, երեկոյան ժամը 21-ի սահմաններում 38-ամյա տղամարդը կնոջ հետ գտնվել էր Արմավիրի երկաթգծի կայարանի մոտ, որտեղ ինքը եւ վերոհիշյալ երեք տղամարդիկ միասին ալկոհոլ էին օգտագործել: Այդ ընթացքում 41-ամյա տղամարդը վերցրել են տուժածի հեռախոսը ու խոսելուց հետո հրաժարվել էր վերադարձնել: Ապա երկու ընկերների հետ ծեծել էին նրան, գրպանից հափշտակել 14 հազար դրամ ու հեռախոսով հանդերձ դիմել փախուստի:
Երեք տղամարդիկ էլ ձերբակալվել են:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











