Մենք Երեւան քաղաքն ազատագրել ենք քրեական տարրերի գերիշխանությունից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ չհստակեցնելով, թե դա ինչ քայլերով են արել եւ ինչպես:

«2018-ից ի վեր կառավարությունը Երեւանում զրոյից կառուցել է 11 նոր դպրոց: Սեպտեմբերին 3 նոր դպրոց բացեցինք: Այսօր եւս 11 դպրոց գտնվում է շինարարության ամենատարբեր փուլերում: Երեւանում 24 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանք է սկսվել, որից 7-ն արդեն շահագործման են հանձնվել»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ Երեւանում 25 մանկապարտեզների սեփականաշնորհման հետ կապված քրեական գործեր կան հարուցված եւ մենք դրանք վերադարձնելու են երեւանցուն:

«2018-ի մայիսից մինչեւ այսօր Երեւանում 37 հազար ընտանիք տուն է գնել նորակառույց շենքերում եւ դա ձեռք է բերվել կառավարության որդեգրած քաղաքականության շնորհիվ»,-ասաց Փաշինյանը: