Երեւանի քաղաքապետարանի դիմաց ՔՊ-ի կազմակերպած հանրահավաքի վերջում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց բոլոր ներկաներով երգել «Երեւան դարձած իմ Էրեբունի» երգը:
«Էկրաններին երեւալու է տեքստը, մեր գործընկեր, օպերային երգիչ Արման Լազարյանը ոչ թե կերգի, այլ կօգնի, որ բոլորով երգենք եւ գաղափար կա դա ուղեկցել բջջային հեռախոսների լույսերով: Պետք է այնպես կատարենք այդ երգը, որ բոլորով բավարարված զգանք: Եթե լավ չստացվեց, պետք է 2-րդ, 3-րդ, 4-րդ անգամ փորձենք, դրա համար առաջարկում եմ ռացիոնալ օգտագործել ժամանակը եւ հատկապես վերջին շարքերում կանգնածները ակտիվ մասնակցեն»,-ասաց նա:
Ու թեեւ Փաշինյանի այդքան հորդորներին, երգը միացնելուց հետո հանրահավաքի մասնակիցների ձայնը լավ չէր լսվում:
Երգից հետո ՔՊ-ի հանրահավաքն ավարտվեց:











