«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա երթ-հանրահավաքին մասնակցել են մարզերի մեծ թվով բնակիչներ:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավը ամփոփել է երթ-հանրահավաքով, որին մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Yerkir.am-ի հետ զրույցում երթի մասնակիցները խոստովանել են, որ տարբեր մարզերից են եկել՝ Վայոց ձորից, Արարատից, Տավուշից:

Ավելի վաղ, «Անկախ դիտորդը» ստացել է տեղեկություններ, որ ՀՀ տարբեր համայնքների վարչական ղեկավարներին, նրանց աշխատակազմերին և տարբեր համայնքային ենթակայության հիմնարկների ներկայացուցիչներին հրահանգվել է մասնակցել այսօրվա երթին։