Կհամագործակցենք բոլոր առողջ ուժերի հետ, բացի ՔՊ-ից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Հաղթանակ» կուսակցության ցուցակը գլխվորող Վիկտոր Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե եթե ոչ մի ուժի չհաջողվի 50 տոկոսից ավելի ձայն ստանալ, ո՞ր ուժերի հետ կպահամագործակցի:
«Մենք մասնակցեցինք դեբատներին, բայց կարելի է ասել, 12 քաղաքական ուժերին «խաբս տվեցին» եւ ես հիմա հասկանում եմ այն երկու թեկնածուներին, որոնք չեկան: Այսինքն ստացվում է, որ մենք բոլորս մեր վերջնական խոսքն ասում ենք, բայց Հանրային հեռուստաընկերությունը իրենց թեկնածուին վերջին օրով բերում է: Դա խղի կանոների խախտում է»,-ասաց նա:











