Ամեն անգամ Ադրբեջանի կողմից ոչ միայն զորք կուտակելով, նաեւ հարձակումներ գործելով մեր տարածքների, մեր դիրքերի վրա, փորձ է արվում մեզ ինչ-որ բաներ պարտադրել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երեւանի ավագանու ընտրության քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից մեր սահմաններին  զորքեր կուտակելը կարող է բանակցությունների վրա ազդեցություն ունենալ:

«Դրա մասին բաց խոսում է հարևան երկրի ղեկավարը` փաստացի ընդունելով, որ նման անօրինական գործողություններ են իրականացնում, բայց ես պետք է ասեմ, որ քանի դեռ հայ ժողովուրդը կանգնած է իշխանության մեջքին` մենք բանակցային գործընթացում պինդ ենք ու շարունակելու ենք լինել»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: