Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է հրապարակել ընտրատեղամասերում Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: Արդյունքներին կարող եք հետևել առցանց ռեժիմով:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին Երեւան համայնքի 824. 250  հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 234 հազար 553 ընտրող, որը կազմում է 28.46 տոկոս։ Այսպիսով, արձանագրվել է ընտրողների ռեկորդային ցածր մասնակցություն, նման պատկեր երբեք չի գրանցվել Հայաստանի մայրաքաղաքում։

Համեմատության համար նշենք, որ նախորդ՝ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին «թավշյա հեղափոխության» էյֆորիայի ֆոնին կայացած մայրաքաղաքային ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 43,65%՝ 848 343 ընտրողից քվեարկել է 370 324 ընտրող։ Ավելին՝ 2017 թվականի մայիսի 14-ին մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնի ընտրություններում, այսինքն՝ մինչև «թավշյա հեղափոխությունը», մասնակցությունը կազմել է 40,99% (345226)