ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը Կառավարության բակում է: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նշենք, որ կառավարության բակում այժմ բողոքի ակցիա է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Կառավարության շենքի մոտ: