Կառավարության շենքի առջև մի քանի շարքով պատ կազմած ոստիկաններին քիչ առաջ հրահանգ տրվեց մի քանի քայլ առաջ գալ։ Ինչ նպատակով է դա արվել՝ դեռևս պարզ չէ։

Կառավարության դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ, պարբերաբար բախումներ են տեղի ունենում ոստիկանների և քաղաքացիների միջև։ Այդպիսի հերթական բախումը զոհված զինծառայողի հոր և ոստիկանի միջև էր։ Նա ոստիկանին մեղադրում էր իրեն հայհոյելու համար և պահանջում, որ ներողություն խնդրի։

Հիշեցնենք, որ ցուցարարները որոշել են վրաններ տեղադրել Հանրապետության հրապարակում և գիշերել այնտեղ, սակայն ոստիկանները ուժով հեռացրին դրանք։ Որոշ քաղաքացիների բերման ենթարկեցին։