Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի քաղաքապետի երդմնակալության ժամանակ լրագրողների մուտքը քաղաքապետարան արգելված էր։ 

Նորընտիր քաղաքապետ։ Տիգրան Ավինյանը, որը քաղաքապետարանի շենքի դիմաց կարմիր գորգի վրա դիմավորում էր հյուրերին եւ ներս հրավիրում, լրագրողների բողոքներին ի պատասխան նշեց, որ լրագրողները կարող են մոտենալ միայն ժամը 12:00-ին։ 

Այդ ասելով նա հեռացավ՝ չարձագանքելով լրագրողների հարցադրումներին: 

Նշենք, որ նման բան նախկինում չի եղել, որ լրագրողներին թույլ չտամ ներկա լինել Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը: