Սոթքի հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Նա նշեց, որ խոսքը փակ հատվածի մասին է։
Կ.Սարգսյանն ասաց, որ մարզում կեցությամբ ապահովել են Արցախից բռնի տեղահանված 5000 անձի։
«Չի եղել մի դեպք, որ դիմեն մարզպետարան, հայնքապետարաններ ու չտեղավորենք։ Աս պահի դրությամբ ունենք մոտ 5 հազար բռնի տեղահանվածներ, ովքեր տեղավորվել են մեր մարզում, լուծում ենք իրենց բոլոր խնդիրներըն որոնք գնահատվում ու մեզ են փոխանցում », - նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Նշենք, որ մարզպետ Կարեն Սարգսյանը Երևանում է՝ մասնակցելու Երևանի քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը:











