Մայրաքաղաքում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Առատ անձրևի հետևանքով ճանապարհների ասֆալտը քանդվել է և տրոլեյբուսն ու այլ ավտոմեքենաներ հայտնվել են ջրափոսի մեջ։ Համապատասխան կադրերն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
«Երևանում տեղած անձրևի հետևանքները. Երբ կառավարման ոլորտում տիրում է քաոս ու ամենաթողություն։ Ստի ու կեղծիքի «իշխանության» անգործությունը»,- տեսանյութին կից գրել է նա։











