Արձանագրում եմ, որ եռագույնը հաղթեց սև ու սպիտակին․ հաջորդ քայլը լինելու է հոգևոր Հայաստանը հաղթելու է իրենց «թազա Հայաստանին»։ Այս մասին լրագրողներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Իրենց օրոք է, որ աննախադեպ քանակի դպրոցականների շրջանակում թմրանյութեր են տարածվում։ Անվտանգությունդ ֆիզիկական ոչնչացրել ես, բանակցային գործընթացը ոչնչացրել ես, ներքին սոցիալական-հասարակական կյանքում հարաբերությունները ոչնչացրել ես, սերունդների կյանքը փչացրել ես, կրթական համակարգդ ոչնչացրել ես, ինչո՞ւ, այս աղետն ինչո՞ւ ես բերել։ Դուք մի Սահմանադրություն պահե՞լ եք»,- լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը։











