Ֆրանսիայում մասնավոր հավաքածուի Fouga Magister ինքնաթիռը Լե Լավանդուի մերձակայքում՝ Վար դեպարտամենտում, ընկել է ծովը, գրում է Le Figaro պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 16-ի երեկոյան Պրովանսում դաշնակցային զորքերի ափհանման 80-ամյակին նվիրված ավիաշոուի ժամանակ:

Ինքնաթիռի կործանման մասին տեղեկությունը հաստատել է տեղի նավահանգստի վարչությունը։ Նշվում է, որ օդաչուն չի կարողացել լքել ինքնաթիռը, քանի որ օդանավը կատապուլտվելու բազկաթոռով հագեցած չէ։

Ավիաշոուն դադարեցվել է, և փրկարարները ծովում սկսել են որոնումները, հայտնել են Վար դեպարտամենտի պրեֆեկտուրայում։

Սոցցանցերում օգտատերերը տեսանյութեր են հրապարակել, որտեղ երեւում է՝ ինչպես է ինքնաթիռն մեծ արագությամբ ծովն է ընկնում։