Մարզահամերգային համալիրում «Սրբազան շարժման» նախաձեռնած մեծ հավաքը մեկնարկեց Հայաստանի եւ Արցախի օրհներգերով եւ Բագրատ Սրբազանի աղոթքով:

Նշենք, որ Մարզահամերգային համալիրը լեփ լեցուն է մարդկանցով: Ներկա են քաղաքական, հասարակական գործիչներ,  զինվորականներ, բժիշկներ եւ ուղղակի քաղաքացիներ:

Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ այս հավաքով տրվելու է վճռական պայքարի սկիզբը: