Շատ լավ գործընթաց է, ժողովրդավարական երկիր ենք, չէ՞. պառլամենտը առաջնային մանդատ կրող մարմին է, որտեղ պառգամավորները կարող են իրենց տեսակետները դնեն եւ ստանան պատասխաններ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին անվստահություն հայտնելու հարցով ՔՊ-ում ստորագրահավաք սկսելուն:

Փաշինյանի առաջարկով է, որ կուսակցության շրջանակներում եղել են շատ անկեղծ լսումներ, քննարկումներ: Ընդ որում, արտահոսք էլ եղավ եւ որոշ լրատվամիջոցներ օնլայն լսում էին: Այդ լսումները շատ անկեղծ են եղել, եղել են բացատրություններ, փաստերի ստուգումներ, արձանագրումներ, իսկ այնտեղ բազմաթիվ փաստեր են արձանագրվել դժգոհությունների հետ կապված:

Հիմնական զեկուցողները այս ընթացքում լծված են եղել այդ փաստերի մեկնաբանությունները ներկայացնելուն եւ այլն: Բայց որպեսզի դա ամբողջացվի, տեղի է ունեցել ստորագրահավաք: Ես որքան գիտեմ՝ ստորագրություններն արդեն ներկայացված է քաղաքական մեծամասնության խմբակցության ղեկավարությանը, որպեսզի ըստ ընթացակարգի ներկայացնի»,-ասաց նա:

Քոչարյանը չհստակեցրեց, թե քանի հոգի է միացել ստորգրահավաքին եւ արդյոք ինքն այդ ցուցակում է. «Երբ ցուցակը կհրապարակվի, դուք կտեսնեք՝ ով է միացել, ոչ չի միացել»: