Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնը Երևանում անցկացնում է «ԱՄՆում նախագահական ընտրությունները և դրանց ազդեցությունը հետխորհրդային տարածքի վրա. հայացք Ռուսաստանից և Հայաստանից» թեմայով միջազգային կլոր սեղան:
Միջոցառման հատուկ հյուրերն են` «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ԳՀԻ եվրոպական և միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար Տիմոֆեյ Բորդաչևը, ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի եվրաասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իվան Սաֆրանչուկը, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Բացի այդ, հայկական կողմից միջոցառմանը ներկա կլինեն առաջատար հայ փորձագետներ, լրագրողներ և մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ, ինչպես նաև օտարերկրյա դիվանագետներ:











