Ես մտավախություն չունեմ, որ իմ հեռախոսը կարող են կոտրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 5-ին ասել է կառավարող «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Նա տեղեկացրել է, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկություն ունի, բայց այն հրապարակման ենթակա չէ։

Մելքոնյանը հերքել է այն տարբերակը, որ եթե պատգամավորներից որեւէ մեկը կառավարող խմբակցությունից չենթարկվի Նիկոլ Փաշինյանի հրամանին, այդ մարդու հեռախոսում կսկսեն տեղեկություն փնտրել եւ անպայման ինչ-որ բան կգտնեն։

«Նման բան չկա»,- նշել է պատգամավորը։

Նա հավաստիացրել է, որ կառավարող խմբակցությունում վախի մթնոլորտ չի տիրում։