Արդեն ասվել է, որ նրա հեռախոսը վերցվել է օրենքի շրջանակում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 5-ին ասել է կառավարող «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր, վարչապետի աներձագ Հրաչյա Հակոբյանը՝ մեկնաբանելով պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ գործը։

Նա հավաստիացրել է, որ այս գործը քաղաքական նպատակահարմարության հետ ոչ մի կապ չունի, քանի որ այն, նրա խոսքով, սկսվել է դեռ մինչ մանդատը վայր դնելու մասին խոսակցությունները։

«Իմ հեռախոսում ոչ մի արտառոց բան չեն գտնի, եթե քրքրեն»,- ավելացրել է պատգամավորը։