Երեւանին նոր իշխանություններ են անհրաժեշտ։ Այս մասին բացօթյա ճեպազրույցում ասել է «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Անդրանիկ Թեւանյանը։
Նրա խոսքով՝ ապագայում պետք է բարձրացվի երկրում իշխանությունները փոխելու հարցը։
Խոսքն այդ մասին բարձրացվել է։ Նրանք վախենում են ցանկացած էլեկտորալ գործընթացից։ Դրա համար էլ այսպիսի խայտառակ իրավիճակ է, եւ մարդկանց հետապնդում են, նկատի ունեմ վարորդներին, աշխատանքի պայմանները բարելավելու եւ աշխատավարձը բարձրացնելու օրինական պահանջների պատճառով։ Նրանք իշխանության են եկել՝ ժողովրդին խաբելով»,- ասել է Թեւանյանը։
Ուղեւվարձի թանկացման թեմայի համատեքստում Թեւանյանը հայտնել է, որ եթե իշխանությունները հակառակ գնան ժողովրդի կամքին, ժողովուրդը անօրինական որոշումները բոյկոտելու իավունք ունի։
Նա հիշեցրել է կարմիր գծերի հետ կապված սուտը, երբ բազմակի թանկացումն իշխանությունները բացատրեցին կենտրոնը լիցքաթափելով։ «Իրականում կենտրոնը լիցքաթափված չէ, եւ մենք նրանց դատի ենք տվել։ Վաղը տեղի կունենա դատը։
Տրանսպորտի հետ կապված նրանք հետո կհայտարարեն, որ հարցը լուծել չի հաջողվել եւ կառաջարկեն այն հանձնել մասնավորին, բնականաբար, իրենց մարդկանց»,- նշել է ընդդիմադիրը։
Թեւանյանը փաստել է ակնհայտը. եթե տրանսպորտը լավ աշխատի, մարդիկ չեն ձգտի երթեւեկել սեփական մեքենաներով, կենտրոնը կլիցքաթափվի։











