Իտալիայում բնակվող ուրուգվայցի տղամարդուն ընդգրկել են Գինեսի ռեկորդների գրքում՝ շնորհիվ անսովոր հնարքի. նա կարողանում է աչքերը այնքան ուռեցնել, որ ակնագնդիկները դուրս են ընկնում կապիճներից, հաղորդում է UPI-ն։

Մոնտեվիդեոյի բնիկ Ուիլյամս Մարտին Սանչես Լոպեսը, որն այժմ ապրում է Միլանում, պատմել է, որ երբ 8-9 տարեկան էր, սովորել է, որ կարող է թուլացնել աչքերի շուրջ մկանները և ստիպել, որ մուլտֆիլմի հերոսի աչքերը դուրս պրծնեն:

Լոպեսի բժիշկը պաշտոնական չափումներ է կատարել և պարզել, որ նրա ակնագնդիկները կարող են դուրս ցցվել իրենց կապիճներից 0,74 դյույմով (1,8 սմ), ինչը բավարար է, որպեսզի նա տղամարդկանց շրջանում «ակնագնդիկներն ամենահեռուն նետողի» տիտղոսին արժանանա։

«Ամենազավեշտալին այն է, երբ մարդը չի հասկանում, թե ինչ է տեսնելու, երբ ես մոտենում եմ նրան և ամբողջ ակնագնդիկներս այնպես դուրս ցցում, որ մարդիկ պարզապես չեն նստում ու դիտում, այլ գործնականում ցատկում են երկու մետր»,-պատմել է Ուիլյամսը։