Ազատի կիրճում տեղի են ունեցել ապօրինի ծառահատումներ: Այդ մասին ահազանգում են «Հեծանիվ+» հ/կ-ի ակտիվիստները: Facebook սոցիալական ցանցում տեղադրվել է տեսագրություն` կտրված ծառերի բների տեսքով:
Ազատի կիրճը հարակից է Խոսրովի արգելոցին: Նրա մերձակայքում են գտնվում Գառնի եւ Գողթ բավական մեծ գյուղերը: Տեսագրությունից պարզ չէ, թե հատկապես ո՞ր հատվածում են ծառերը կտրվել, սակայն ամենայն հավանականությամբ դա Գառնիի ձորն է:











