Ձեր հարցին պատասխանելու համար ստիպված եմ հղում անել Երուսաղեմում Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի առակների ռաջին համարին, որտեղ ասվում է՝ Ճանաչել իմաստություն և խրոտը, ընկալել հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը և ուղղել իրավունքը, պարզամիտներին խորագիտություն, իսկ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա, թափանցի առակների խորույն և ասույթների մեջ, իմաստունների ճառերի և նրանց այլաբանությունների մեջ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, որտեղ վերջինս նշել էր, որ 2019–ին բանակցային սեղանին մեզ համար բավականին լավ փաստաթուղթ է եղել, և Հայաստանը կարծես մերժել է։
«Սա ես մեջբերեցի, որովհետեւ շատ կարևոր է կարդալ ու հասկանալ, թե ինչ է գրված։ Որովհետեւ այն, ինչ դուք ասացիք, ուղիղ հակառակն է գրած։ Երբևէ որեւէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ ձեր կողմից նշված հանրաքվեն պետք է տեղի ունենա Ղարաբաղում։ Ընդհակառակը, գրված է, որ համաժողովրդական հանրաքվե, որն արտահայտում է ԼՂ ամբողջ բնակչության կամարտահայտությունը։ Մեկնաբանությունը եղել է այն և դուք կարող եք տեսնել նույն փաթեթում հրապարակված Սերժ Սարգսյանի նամակում դրա ակնարկը, որ ենթադրվող հանրաքվեն, ըստ Ադրբեջանի պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում։ Ի՞նչ է նշանակում ԼՂ ամբողջ բնակչություն։ Նշանակում է նաև ԼՂ ադրբեջանական համայնքը։
Էլ չեմ ասում, թե սկզբունքային հարց է, թե այդ հանրաքվեն երբ էր տեղի ունենալու, տեղի էր ունենալո՞ւ, թե՞ տեղի չէր ունենալու։ Ձևակերպումը, որ չի կարող ունենալ որեւէ սահմանափակում, դա նշանակում է նաև, որ ԼՂ–ի որեւէ կարգավիճակ կարող էր և նախատեսված չլինել։ Իսկ թե ԼՂ–ի ի՞նչ կարգավիճակ կարող էր նախատեսված լինել, դա ֆիքսված է նույն փաթեթում ԵԱՀԿ 1996–ի Լիսաբոնի գագաթաժողովում, որտեղ ասվում է միջազգային հանրության դիրքորոշումը, որ ԼՂ–ն պետք է օգտվի ինքնորոշման իրավունքից և ստանա ինքակառավարման կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Այն, ինչ–որ դուք ասում ենք, դա Հայաստանում 20-25 տարվա քարոզչության խոսույթ է եղել, որը բացարձակապես կապ չունի հրապարակված փաթեթի ու իրականության հետ»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա կրկնեց իր խոսքը, որ եթե այս կամ այն առաջարկը լավ է եղել, ուրեմն իշխանությունը այդ ժամանակ թող գնար լուծումների. «Ժամանակին գնայիք լուծումների։ Եթե լավ առաջարկ է եղել ու չեք գնացել լուծումների, ուրեմն պետք է պատասխան տաք ժողովրդին, թե ինչու չեք գնացել լուծումների։ Իսկ եթե վատ առաջարկ է եղե, ցանկացած առաջարկ նախորդից ավելի վատն է եղել։
2019–ի փաստաթուղթը ինքնուրույն փաստաթուղթ չի։ Այն ինձ չի ներկայացվել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նոր առաջարկ։ Այս աստաթուղթը ինձ ներկայացվել է իմ հարցումներին ի պատասխան, որ լավ, էսքան փաստաթուղթ կա, ո՞րն է ամփոփ նկարագրությունը ԼՂ բանակցային գործընթացի իմ վարչապետ դառնալու պահին ունեցած բովանդակությամբ»,–ասաց Փաշինյանը։
Արթուր Խաչատրյանն իր հերթին նշեց. «Մեր դասարանի Հովսեփյան Մուրադն ասում էր՝ Սբխեչը մարտի 8–ը կտրում է։ Դուք սկսել եք բանակցությունները ձեր սեփական կետից։ Թե ինչ նամակ է գրել Սերժ Սարգսյանը, և ինչ հայտարարություն է արել գործող ԵԱՀԿ նախագահը 1996–ի դեկտեմբերին, դա մետաֆիզիկա է։ Այս իրավիճակը, որ ստեղծվել է, դա մեծ պայթյունից հետո ստեղված իրականությունն է։ Այդ իրականության մեջ ձեզ առաջարկվել է փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ Ղարաբաղի կարգավիճակը ոչնչով սահմանափակված չի լինե;լու։ Այո, Ղարաբաղի ժողովրդին ընտրության հնարավորություն է տրվելու։
Ի վերջո, ո՞րն է եղել 2019–ի փաստաթղթին ձեր արձագանքը»։
Փաշինյանն արձագանքեց. «Ամենայն հարգանքով Հովսեփյան Մուրադի նկատմամբ, բայց Սբխեչը մարտի 8–ը չի կարող կտրել, որովհետեւ Սբխեչը մարտի 8–ից 5 ամսի հետո է։ 2019–ի փաստաթուղթը արտահայտում է նախորդող ժամանակաշրջանի տրմբանությունը։ Դուք էլ էն ժամանակ կոալիցիայի մեջ էիք, համաձայնվեիք, լուծեինք, պրծնեինք։ Ի՞նչ եք ուզում ինձնից։ Ինչի՞ այն ժամանակ չեն լուծել, ինչի՞ են եկել ասել՝ բանակցությունները կանգանծ են, փակուղի է ու պատերազմ է։
Այս փաթեթը հիմնավորում է, որ այն, ինչ ես ասել եմ, ասել եմ կոնկրետ փաստերի վրա հիմնված։ Մենք սկսել ենք քննարկել, հասկանալ բանակցային փաթեթի բովանդակությունը։ Այդտեղ է, որ ես տվել եմ հարցը, թե այս փաթեթով ԼՂ–ն կարո՞ղ է չլինել Ադրբեջանի կազմում, և ստացել պատասխանը, որմ կարող է, եթե Ադրբեջանը համաձայնի։ Բոլոր փաթեթներով նախատեսված է եղել այդ պահին ԼՂ գոյություն ունեցող կարգավիճակի լուծարում։
Այն ժամանակ, երբ հայկական կողմը համաձայնել է ապագա հանրաքվեով կարգավիճակ որոշելուն, դա նշանակում է, որ 1991–ի դեկտեմբերի 10–ի հանմրաքվեն նույն պահին չեղարկվել է»։











