News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հացի թանկացումը լինում է  կամ նոմինալ, կամ`քրեական: Այդպես է բնութագրել հացի թանկացումը Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը` մեկնաբանելով երկրում հացի գնի թանկացումը:

«Հացի գինը ձեւավորվում է միջազգային բորսաներում, գազինը` Կրեմլում: Թանկացման դեմ բողոքելը նույնն է, ինչ բազմոցին նստած կռվել Բրիտանիայի դեմ: Անիմաստ գործ է: Սակայն եթե մենք տեսնում ենք չպատճառաբանված, քրեական թանկացումներ, ապա դա ստուգելը հեշտ է` պետք է կշռել հացը: Ես ուրախ կլինեի դա անել հերթական անգամ, սակայն պետական մարմինները մշտապես ձգձգում են  նման ստուգումները», – ավելացրել է Պողոսյանը:

Ըստ նրա` անհրաժեշտ են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ստուգումներ` հարկային մարմինների աջակցությամբ:  «Եթե գնել են 300 գ  ալյուր, բայց թխում են կես կգ-անոց հաց, ապա այստեղ  հասկանալի է դառնում, թե որտեղից է մնացած 200 գ-ը», – հավելել է Պողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ