News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Թուրքիայում կան թեմաներ, որոնց մասին չբարձրաձայնելու  չգրված օրենքներ կան։ Այդ  թեմաները բնականաբար գլխավորում են Հայոց ցեղասպանության հետ կապվածները։

Թուրքական մամուլում որոշ ժամանակ առաջ տեղեկություններ հայտնվեցին, թե Դիարբեքիրի եւ Մարդինի միջեւ ընկած Զերզեւան պատմական ամրոցի խորշերում մեծ թվով մարդկային ոսկորներ են գտնվել։ Անմիջապես սկսեցին գրել, թե դրանք 1990-ականներին սերիական սպանության զոհերի ոսկորներն են, սակայն դրանով ավարտվեց այդ լուրերի լուսաբանումը, սակայն իրականությունը թացքնել չհաջողվեց։

Թուրքիայի մարդու իրավունքների միության Դիարբեքիրի գրասենյակը հետեւել է ոսկորների ուսումնասիրման դատաբժշկական գործընթացին եւ պարզել, որ դրանք ոչ թե 1990-ականների, այլ ավելի հին պատմություն ունեն։ Բացի այդ, 1990-ականների սերիական սպանությունների գերեզմանների քարտեզներում Զերզեվանի ամրոցը չկա։

Ոսկորների իրական տերերի մասին հայտնի է դառնում, երբ ուշադրություն ենք դարձնում 1915-ին Դիարբեքիրի հատվածում տեղի ունեցած կոտորածների վերաբերյալ պատմություններին։ Հենց այդտեղ էլ հիշատակվում է Զերզեւանի ամրոցը որպես շրջակայքի հայերի կոտորածի վայր։ Բազմաթիվ վկայություններ կան, թե ինչպես են խմբերով հայերին տարել Զերզեւանի ամրոց եւ կոտորել, իսկ դիակները նետել ամրոցի խորշերը եւ շուրջը գտնվող քարանձավները։

Հայտնի է, որ Զերզեւանում տեղի ունեցած կոտորածներից միայն մեկին է հաջողվել փրկվել։ Թուրքերը նրա վրա կրակելուց հետո կարծել են թե նա մահացել է եւ  նետել են Զերզեւանի հորերից մեկը, սակայն ավելի ուշ նա վիրավորված կարողացել է դուրս գալ եւ իր տեսածը պատմել է միայն մոտ բարեկամներին։

Արթուր Հակոբյան

 

Արգելված թեմաների նախորդ հրապարակումները կարող եք կարդալ.

Արգելված թեմա. Թուրքիան տակնուվրա արած Ֆեթուլլահ Գյուլենը հա՞յ է

Արգելված թեմա. Թուրք ազգայնականների լեգենդար առաջնորդն ինչ էր մտածում հայերի մասին

Արգելված թեմա. 1917-ին ինչ են խոսել Աթաթուրքը եւ Ստրասբուրգի նահանգապետը ցեղասպանության մասին

Արգելված թեմա. Սարիղամիշի ճակատամարտի իրական կադրերը

Արգելված թեմա. Դերսիմի հայերի միության նախագահի սկանդալային հայտարարությունները

Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը

Արգելված թեմա. Աթաթուրքը նույնասեռակա՞ն է եղել

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ