News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայում կան թեմաներ, որոնց մասին չբարձրաձայնելու մասին չգրված օրենքներ կան։ Այդ արգելված թեմաներից է Հայոց ցեղասպանության մասին իրողությունները։

Արգելված թեմաների շարքից այս անգամ NEWS.am-ը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրող  թուրք պատմաբան Սաիթ Չեթինօղլուի «Մուսթաֆա Քեմալին եւ Հայկական հարցին ուղղված համեստ լրացում»  հրապարակումը քրդական Gelawej կայքում։

Չեթինօղլուն իր հրապարակման սկզբում նշում է, որ Մուսաթաֆա Քեմալը իթթիհադական (երիտթուրքական-խմբ) ավանդույթներով զինված քաղաքական գործիչ էր։ Չեթինօղլուն Քեմալի կերպարի ուսումասիրման համար մեջբերում է Կլաուս Կրեյսերի «Աթաթուրքի կենսագրությունը» գրքում ներկայացված փաստեր։

«1917-ին Մուսթաֆա Քեմալը սուլթան Վահդեթթինի հետ օտարերկրյա գործուղումներին մեկնում էր որպես հատուկ սուրհանդակ։ Այստեղ ներկայացնեմ Կրեյսերի հիշատակումը, որտեղ Աթաթուրքի խոսքերը բավական պարզ են։ Վահդեթթինի հետ գործուղման մեկնած Մուսթաֆա Քեմալը գերմանացի նահանգապետի հետ ճաշի ժամանակ կրկինեց Իթթիհադ վե Թերրաքիի՝  (Երիտթուրքերի կուսակցությունը-խմբ) հայերի վերաբերյալ խոսքերը։ Խոսակցությունը շարունակեց Ստրասբուրգի այն ժամանակվա նահանգապետ Նիկոլաուս վոն Դալվիցը։

Մուսթաֆա Քեմալը արդեն 1926-ին այդ խոսակցությունը հետեւյալ կերպ է պատմում. «Գերմանացի նահանգապետը համարձակվեց ինձ ասել, որ հայերը լավ մարդիկ են, իսկ թուրքերը նրանց դեմ հարձակումներ են գործել եւ վատ վերաբերվել։ Ես շատ զարմացա, քանի որ նա հզոր նահանգապետ էր, ես հյուր էի եւ ի վերջո, մենք դաշնակիցներ էինք։

Ես նրան հարցրեցի, թե նա ինչո՞ւ է հայերի օգտին նման բան ասում, երբ հայերին որպես ազգ ներկայացնել փորձող եւ նրանց գոյությունը ապացուցել ցանկացողները դրանով աշխարհին խաբում են ու Թուրքիային վնաս հասցնում։

Ես ինձ չկարողացա զսպել եւ շարունակեցի՝ ասելով, թե շատ տարօրինակ է, որ մենք այդքան զոհեր ենք տվել, իսս նա մտածում է, թե Թուրքիայի հողերում հայ ազգ կարող է լինել։ Այդ ժամանակ Դալվիցը պնդեց, թե նա այդ ամենը լսել է եւ իր սեփական կարծիքը չէ։ Ես նրան ասացի, որ եկել եմ իմանամ գերմանական բանակի վիճակի մասին, ոչ թե հայկական հարցը քննարկեմ»,-ասել է Մուսթաֆա Քեմալը։

Մուսթաֆա Քեմալը արդեն 1926-ին, երբ սրա մասին հայտարարեց, կարող էր մի քանի բան չբարձրաձայնել,  սակայն նա չարեց։

Մուսթաֆա Քեմալի տեսակետը շատ սարսափելի է։ Այսինքն, հայերը երկար տարիներ ոչինչ չանելով՝ կորցրել են ազգ կոչվելու իրավունքը»,-գրել է Սաիթ Չեթինօղլուն։ 

Արգելված թեմաների շարքի նախորդ հրապարակումները կարող եք կարդալ.

Արգելված թեմա. Սարիղամիշի ճակատամարտի իրական կադրերը

Արգելված թեմա. Դերսիմի հայերի միության նախագահի սկանդալային հայտարարությունները

Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը

Արգելված թեմա. Աթաթուրքը նույնասեռակա՞ն է եղել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ