Ուկրաինայի ուղղությամբ ռեակտիվ անօդաչուներով Ռուսաստանի հասցրած հարվածների պատճառով Լեհաստանը սեփական օդային տարածքում ռազմաօդային գործողություն է սկսել։ Այս մասին հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։

«Ուկրաինայի տարածքին ռեակտիվ շարժիչով անօդաչու սարքերով Ռուսաստանի Դաշնության հասցրած հարվածների պատճառով Լեհաստանի օդային տարածքում ռազմական ավիացիայի գործողություն է մեկնարկել», — նշված է հայտարարության մեջ։

Սահմանված կարգի համաձայն՝ Լեհաստանի ԶՈւ օպերատիվ հրամանատարությունը՝ Օդային գործողությունների կենտրոնի միջոցով, գործի է դրել անհրաժեշտ ուժերն ու միջոցները։

Պատրաստության վիճակի են բերվել նաև ՀՕՊ ցամաքային համակարգերն ու ռադիոլոկացիոն հետախուզության միջոցները։

Լեհական հրամանատարության ընդգծմամբ՝ ձեռնարկված քայլերը կանխարգելիչ բնույթ են կրում և նպատակ ունեն ապահովելու երկրի օդային տարածքի անվտանգությունը, հատկապես՝ հնարավոր վտանգի գոտիներին հարող շրջաններում։