Տասնմեկ զինծառայող է զոհվել Սիրիայի արաբական բանակի օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, Դեյր էզ-Զոր նահանգի արևմուտքում գտնվող Այաշ շրջանում։ Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ, հաղորդել է Sana-ն։

Զոհված զինծառայողներին շաբաթ օրը վերջին հրաժեշտն են տվել։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Դեյր էզ-Զոր քաղաքի Ազգային հիվանդանոցի մոտ։ Մասնակցել են հրամանատարության ներկայացուցիչներ, զոհվածների հարազատներն ու նրանց ծառայակիցները։

Արարողությունից հետո զինծառայողների մարմինները հողին են հանձնվել։

Պայթյունի պատճառների և հանգամանքների մասին չի հաղորդվում։