Լյուքսեմբուրգի օդանավակայանի աշխատանքը ուրբաթ լույս շաբաթ գիշերը ժամանակավորապես դադարեցվել է այն բանից հետո, երբ աէրոդրոմի մոտակայքում, իսկ այնուհետև անմիջապես դրա օդային տարածքում չարտոնված անօդաչու թռչող սարքեր են նկատվել, հայտնում է AFP-ն:

«Լյուքսեմբուրգի օդանավակայանի աշխատանքը վերականգնվել է ժամանակավոր դադարից հետո, որը պայմանավորված էր աէրոդրոմի մոտակայքում, իսկ հետագայում՝ դրա վերևում, չարտոնված անօդաչու թռչող սարքերի հայտնաբերմամբ», — ասված է օդանավակայանի հայտարարության մեջ:

Օդանավակայանի տնօրինությունը ճշգրտել է, որ թռիչքների սահմանափակումը մտցվել է որպես նախազգուշական միջոց՝ ուղևորների, ինքնաթիռների անձնակազմերի, օդանավակայանի աշխատակիցների և օդանավերի անվտանգությունն ապահովելու համար:

Հայտարարության մեջ չի նշվում, թե ում էին պատկանում հայտնաբերված անօդաչու թռչող սարքերը և որտեղից էին դրանք արձակվել: Օդանավակայանը շարունակում է հետևել իրավիճակին և զգուշացնում է ուղևորներին հնարավոր ուշացումների և օդային հաղորդակցության աշխատանքում այլ խափանումների մասին:

Թռիչքների ժամանակավոր դադարեցումից հետո օդանավակայանի գործառնությունները վերականգնվել են: