News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում փետրվարի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել: Այդ օրը երեկոյան չորս անձինք տարբեր հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գավառի հիվանդանոց: Նրանք հիմնականում կանայք են եղել:

Հիվանդանոցում պարզվել է, որ տուժողների ուղղությամբ կրակել է իրենց մորաքրոջ որդին՝ Գագիկը:

Ըստ տուժողների՝ վերջինս ժամը 19-ի սահմաններում որսորդական հրացանով ներխուժել է տուն եւ կրակել իրենց ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, դրանից առաջ ազգականների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, սակայն այս մասին դեռ պաշտոնական տեղեկություններ չկան:

Դեպքի վերաբերյալ NEWS.am-ը փորձել է մանրամասներ ճշտել ոստիկանությունից, որտեղից հաստատելով տեղի ունեցածը՝ հայտնել են, որ նշված զենքն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության: Ժամը 22.00-ին Գ. Ցոգոլակյանը բերման է ենթարկվել բաժին: Նշանակվել է Դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ