News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ քաղաքաշինության նախարարության տվյալով՝ հանրապետությունում թուրքական շինընկերություններ չեն աշխատում:

Այս մասին Գործադիրի հոկտեմբերի  2-ի նիստում հայտարարել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նա ինքն այդ մասին տեղեկացել է մամուլից եւ հանձնարարել ստուգել տեղեկատվությունը:

Նախարարությունը դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ որպես մայրաքաղաքի տարածքում շինթույլտվություններ տրամադրող մարմին: Թուրքիայից որեւէ ընկերության թույլտվություն այնտեղ չի տրամադրվել:

«Նույն պատասխանը ստացանք մարզպետարաններից: Հետեւաբար, մեր տվյալներով, Հայաստանում Թուրքիայից կառուցապատողներ այս պահին չկան: Եթե այդպիսիք լինեին էլ, ես դրանում վատ բան չեմ տեսնում: Ուղղակի փաստն եմ արձանագրում», - նշել է Սարգսյանը:

NEWS.am-ն ավելի վաղ «Sabah» թերթը վկայակոչելով հայտնել էր, որ «Ozturkler holding» ընկերության նախագահ Յուսուֆ Օզթյուրքը հայտարարել է Երեւանում բնակելի շենք կառուցելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ