News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արձագանքելով լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությանը, թե մի քանի օր առաջ սարերում հիվանդացել են Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկին պատկանող ավելի քան երկու տասնյակ խոզեր, հայտնում ենք, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ մասնագետները պարզել են այն անձի տվյալները, ով ենթադրաբար խոզերը մորթել եւ հանձնել է քաղաքի մսի վաճառքի կետերից մեկին:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Տվյալ անձի, բնակիչների, համայնքը սպասարկող անասնաբույժի եւ այլ անձանց հետ հանդիպման եւ ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ Նոյեմբերյան քաղաքում նման դեպք տեղի չի ունեցել. ոչ մի գլուխ խոզ մոտ օրերս չի հիվանդացել, ներկայումս Նոյեմբերյան քաղաքում եւ հարակից համայնքներում կենդանիների անկման դեպքեր եւ հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան, հիվանդ կենդանու միս չի շուկայահանվել:

Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայում է խոզերի աֆրիկական ժանտախտը:

Ընտանի կենդանիների հիվանդությունների հետ կապված տեղեկատվություն ունենալու դեպքում խնդրում ենք անհապաղ կապ հաստատել Ծառայության «թեժ գծով»՝ (010) 20 60 40»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թռչնագրիպի բռնկման պատճառով Ճապոնիայում մոտ 110 հազար հավ կոչնչացվի
Սեզոնի ընթացքում վարակման 8-րդ դեպքն է գրանցվել․․․
Գերմանիայում համալսարանական կլինիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել
Գերմանիայում 23 պետական համալսարանական կլնիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել....
Ռումինիայի խոշորագույն խոզաբուծական ֆերմայում աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել․ ավելի քան 20 հազար խոզ կմորթվի
Հանձնարարվել է խիստ միջոցառումներ ձեռնարկել հիվանդության տարածումը կանխելու համար․․․
Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին.  2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ
2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ...
Մեծ Բրիտանիայում բժիշկները կազմակերպել են երկրի պատմության մեջ ամենաերկար գործադուլը
Մենեջերները հայտարարել են, որ տասնյակ հազարավոր նախատեսված ընդունելություններ և վիրահատություններ կչեղարկվեն գործադուլի ընթացքում ամբողջ Անգլիայում և Ուելսում
Տյումեն-Ադլեր գնացքից հիվանդանոց տեղափոխված 16 երեխայի մոտ Ա գրիպի վարակ է հայտնաբերվել
Մնացած 70-ը սուր շնչառական վարակ ունեն...
Ամենաշատ