News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ, 3 000 գործ կարճվել է, այդ թվում 200-ը՝ հայտատուի բողոքից հրաժարվելու հիման վրա։ Այս մասին հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը։

Նա պարզաբանել է, որ 1 150 գործ հարուցվել է ծխախոտի գովազդի եւ վաճառքի մասին օրենքում փոփոխությունների վերահսկման շրջանակում, 2022թ. գործերի թիվը 50-ն էր։

Նրա խոսքով՝ եւս 1 500 գործ վերաբերել է աշխատանքային իրավունքների խախտմանը։

«Աշխատանքային իրավունքների խախտումները հիմնականում վերաբերել են ազատումներին, չվճարումներին կամ աշխատավարձերի ուշացումներին, ինչպես նաեւ աշխատակիցների տուգանքներին՝ աշխատանքային գործունեության ընթացքում»,- ավելացրել է Սարգսյանը։

Նա տեղեկացրել է, որ 2023թ. ընթացքում իրականացվել է 800 պլանավորված ստուգում մոտ 700 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։ «195 նման ստուգումներ վերաբերել են աշխատանքային իրավունքների պահպանմանը, 191-ը՝ անվտանգության կանոնների, 171-ը՝ սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը, 172-ը՝ դեղերի շրջանառությանը եւ այլն»,- նշել է պաշտոնյան։

Նա ընդգծել է, որ 2023թ. ստացվել է ոչ պլանային ստուգումների 832 հայտ, եւ 712 հայտի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ։ Բացի այդ, տեսչական մարմինը ինքն է նախաձեռնել վարչական գործեր։

Սարգսյանը հիշեցրել է, որ լռության խախտման համար, այդ թվում շինաշխատանքների ժամանակ, նախատեսված է տուգանք 40-500 հազար դրամի չափով եւ ավելի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թռչնագրիպի բռնկման պատճառով Ճապոնիայում մոտ 110 հազար հավ կոչնչացվի
Սեզոնի ընթացքում վարակման 8-րդ դեպքն է գրանցվել․․․
Գերմանիայում համալսարանական կլինիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել
Գերմանիայում 23 պետական համալսարանական կլնիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել....
Ռումինիայի խոշորագույն խոզաբուծական ֆերմայում աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել․ ավելի քան 20 հազար խոզ կմորթվի
Հանձնարարվել է խիստ միջոցառումներ ձեռնարկել հիվանդության տարածումը կանխելու համար․․․
Մեծ Բրիտանիայում բժիշկները կազմակերպել են երկրի պատմության մեջ ամենաերկար գործադուլը
Մենեջերները հայտարարել են, որ տասնյակ հազարավոր նախատեսված ընդունելություններ և վիրահատություններ կչեղարկվեն գործադուլի ընթացքում ամբողջ Անգլիայում և Ուելսում
Տյումեն-Ադլեր գնացքից հիվանդանոց տեղափոխված 16 երեխայի մոտ Ա գրիպի վարակ է հայտնաբերվել
Մնացած 70-ը սուր շնչառական վարակ ունեն...
Բալիի օդանավակայաններում զբոսաշրջիկներին ստուգում են` վտանգավոր վիրուսով վարակվածության աճի պատճառով
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ներկայումս նկատվում է դեպքերի աճ...
Ամենաշատ