News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը


ԵԿՄ նախագահ, գեներալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը Արցախյան հերոսամարտի ժամանակ լուրջ պայքարել է, սակայն Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք ԵԿՄ-ական չի եղել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, որը ստեղծել է ազատամարտիկների իր միությունը՝ Ազատամարտիկների դաշինքը եւ բավականին լարված հարաբերություններ ունի գեներալ Մանվելի հետ:

Ինչ վերաբերվում է Սամվել Ալեքսանյանի եւ Տարոն Մարգարյանի՝ ԵԿՄ անդամ լինելուն, Ռուստամ Գասպարյանը հրաժարվեց մեկնաբանել՝ հորդորելով դիմել «Երկրապահ կամավորների» միության նախագահին: Լրագրողների հարցին, թե ԲՀԿ-ական պատգամավորն ինչ է մտածում ԵԿՄ վարչության անդամ, արմավիրցի ազատամարտիկ, անհայտ կորած ազատամարտիկի եղբայր Նահապետ Թումանյանի հայտարարության մասին, վերջինս պատասխանեց. «Զուգարանի թուղթ է, ես նման թղթերի, որոնք օգտագործում են եւ դեն են շպրտում, չեմ պատասխանում»:

Նշենք, որ Նահապետ Թումանյանը մասնավորապես ասել էր. «Այ Ռուստամ, արդեն քեզ իրավունք ես վերապահում ուրիշներին խորհուրդ տալ, չափիդ մեջ մնա, այ կովի գող, մոռացե՞լ ես' կով գողանալու համար 6 ամիս բռնվեցիր, բայց կաշիդ չես փոխել»:

Տպել
Ամենաշատ