News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի պատգամավորներն առաջարկում են մոսկովյան փակ բժշկական հաստատությունների հիմքի վրա ներգաղթյալների համար վճարովի կլինիկաներ կամ թմրամոլների համար վերականգնողական կենտրոններ ստեղծել: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Աղբյուրի համաձայն, համապատասխան հարցումը պատգամավորներն ուղարկել են Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին:

Առողջապահության ոլորտի բարեփոխումները Ռուսաստանի մայրաքաղաքի եւ մի շարք այլ շրջանների ամենաքննարկվող թեմաներից են: Բարեփոխումների շրջանակում ծրագրվում է կրճատել 28 մոսկովյան բուժհաստատություն (այդ թվում՝ 15 հիվանդանոցներ) եւ աշխատանքից հեռացնել 7.500 բուժաշխատողի:

Իրենց հարցման մեջ պատգամավորները նշում են, որ ներկայում միլիոնավոր մարդկանց անհրաժեշտ բուժօգնությունը հասանելի չէ: Նրանք ներկայացնում են Դաշնային միգրացիոն ծառայության տվյալները, որոնց համաձայն՝ Մոսկվայում ավելի քան 3.5 մլն ներգաղթյալ է ապրում: Ապահովագրություն չունեցող օտարերկրացիների բուժման համար, ըստ գերատեսչության տվյալների, քաղաքային բյուջեից ամեն տարի մինչեւ 2.5 մլրդ ռուբլի է ծախսվում:

Մեկ այլ տարբերակ է ազատվող հարթակները թմրամոլների համար բժշկական-վերականգնողական կենտրոններ ստեղծելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թռչնագրիպի բռնկման պատճառով Ճապոնիայում մոտ 110 հազար հավ կոչնչացվի
Սեզոնի ընթացքում վարակման 8-րդ դեպքն է գրանցվել․․․
Գերմանիայում համալսարանական կլինիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել
Գերմանիայում 23 պետական համալսարանական կլնիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել....
Ռումինիայի խոշորագույն խոզաբուծական ֆերմայում աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել․ ավելի քան 20 հազար խոզ կմորթվի
Հանձնարարվել է խիստ միջոցառումներ ձեռնարկել հիվանդության տարածումը կանխելու համար․․․
Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին.  2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ
2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ...
Մեծ Բրիտանիայում բժիշկները կազմակերպել են երկրի պատմության մեջ ամենաերկար գործադուլը
Մենեջերները հայտարարել են, որ տասնյակ հազարավոր նախատեսված ընդունելություններ և վիրահատություններ կչեղարկվեն գործադուլի ընթացքում ամբողջ Անգլիայում և Ուելսում
Տյումեն-Ադլեր գնացքից հիվանդանոց տեղափոխված 16 երեխայի մոտ Ա գրիպի վարակ է հայտնաբերվել
Մնացած 70-ը սուր շնչառական վարակ ունեն...
Ամենաշատ