News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 12 -ին, դոլարի պաշտոնական փոխարժեքը հասել էր ռեկորդային 462,81 դրամ ցուցանիշի: Նման ցուցանիշ մեկ էլ հեռավոր 2004-ի մարտին էր գրանցվել:

Տարբերությունը միայն այն էր, որ այդ շրջանում դոլարը թուլանում էր եւ դրա փոխարժեքն աստիճանաբար նվազում էր՝ 2008-ի մարտին հասնելով 302 դրամից էլ ցածր ցուցանիշի:

Այսօր դոլարն ուժեղանում է ոչ թե օրով, այլ ժամով: Մայրաքաղաքի առանձին փոխանակման կետերում դոլարի գինը հաշված ժամերում ավելացել էր 6-7 դրամով:

Այս ուրբաթ մեր հյուսիսային հարեւան Ռուսաստանում դոլարը կրկնել էր պատմական հակառեկորդը՝ հասնելով 57,5 ռուբլու: Հետաքրքիրն այն է, որ ռուբլին թուլանում է Ռուսաստանի արտաքին առեւտրի հսկայական պրոֆիցիտի ֆոնին: Այսպես, հունվար-սեպտեմբերին դրա առեւտրային հաշվեկշռի դրական սալդոն աճել էր մինչեւ 164 մլրդ դոլարի:

Բայց Ռուսաստանի բոլոր դժբախտություններին գումարվեց կապիտալի արտահոսքը, որը ընթացիկ տարում կազմել է 120 մլրդ դոլար: Գումարած խուճապը, որը շատ ռուսաստանցիների դրդում է զերծ մնալ խնայողությունները թուլացող ռուբլով պահելուց:

Նշենք, որ Ռուսաստանում  ազգային եւ արտասահմանյան արժույթով ներդրումների գումարների հարաբերակցությունը մեր իրողությունների ճիշտ հակառակն է: Այսպես, հոկտեմբերի 1-ին ռուբլով խնայողությունները գրեթե 4 անգամ գերազանցել են արտասահմանյան արժույթով ներդրումները: Սակայն մեկ տարվա ընթացքում ռուբլով ներդրումներն աճեցին 5%-ով, իսկ արտասահմանյան արժույթով՝ 17%-ով: Իսկ մեր ներդրողները հիմնականում դոլար են նախընտրում, ինչպես նաեւ եվրո:  

Ի տարբերություն Ռուսաստանի՝ մենք մեծ դեֆիցիտ ունենք արտաքին առեւտրի շրջանառությունում: Մեզ մոտ դոլարները արտահանմամբ են հասնում,  մասնավոր տրանսֆերտներով, արտասահմանյան վարկերով եւ ներդրումներով: Վերջին երեք աղբյուրները ներկայումս ցամաքել են, իսկ արտահանումը զիջել է ներմուծմանը: Ադյունքում դոլարի մասով լարված իրավիճակ է ստեղծվել:

Շատերը կհիշեն տասնամյա վաղեմության իրադարձությունները, երբ մեր ԿԲ-ն պարզապես թելադրում էր դոլարի փոխարժեքը: Դոլարի փոխարժեքի համաշխարհային անկման ալիքին զուգահեռ, «մենք» ռեկորդ սահմանեցինք. Այն Հայաստանում կրկնակի թուլացավ: Ինչո՞ւ այժմ այդ հեղինակավոր գերատեսչությունը  «չի կարողանում հաղթահարել» իրարանցումը եւ դոլարի զանգվածային սպեկուլյացիաները, կարելի է միայն գուշակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ