Ադրբեջանական կողմը փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը գնդակոծել է Տավուշի մարզի Այգեպար համայնքը: Այս մասին NEWS.am-ին ասաց համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը:

Նա հայտնեց, որ արձակված գնդակներից վնասվել են տների պատեր, տանիքներ, պատուհաններ:

«Գյուղին ահագին վնաս է հասցվել: Մարզպետարանին արդեն հայտնել ենք այդ մասին»,- ասաց գյուղապետը:

Անդրանիկ Այդինյանի խոսքով՝ այսօր արդեն հանգիստ է գյուղում, կրակոցներ չկան:

Նշենք, որ ըստ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ ադրբեջանական կողմը երեկվանից կրակում է իր գյուղերի ուղղությամբ: