News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանություններին ձեռնտու չէ քաղաքական եւ հասարակական զանգվածների միավորումը, քանի որ դա նրանց համար վտանգավոր է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով իշխանությունները միշտ փորձել են բաժանել այս երկու երեւույթները եւ շրջանառության մեջ մտցնել «քաղաքացիական շարժում» արհեստական եզրը: Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերի բնույթին՝ նա նշեց. «Այստեղ բազմաթիվ շահեր էին միախառնված, որոնք համընկնում էին: Այդ ամենը վերջացավ, նրանք իրենց խնդիրը կատարեցին: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, պիոներական ճամբար է հիշեցնում, որը իրականության հետ ոչ մի կապ չունի»,- ընդգծեց Բադալյանը:

Նա նշեց, որ այստեղ միանշանակ շահ ունեին իշխող ուժերը, քանի որ կան էլեկտրաէներգիա արտադրողներ, որոնց  ձեռնտու չէ թանկացումը: «Կար նաեւ տնտեսական կողմ, որը կապված էր ՀԷՑ-ի եւ Որոտանի կասկադ ՀԷԿ-ի հետ: Կար նաեւ Ռուսաստանի գործոնը. մենք տեսանք, թե ինչպես մամուլում փոխվեց ակցիայի նկատմամբ նրանց թեմատիկան: Կար Արեւմուտքի գործոնը, կային ընդդիմադիր գործիչների շահերը»,- նշեց Բադալյանը՝ հավելելով, որ ոչ մի օգուտ նրանք չստացան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ