News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այս տարի Սուրբ Խաչին հաջորդող երկուշաբթին՝ սեպտեմբերի 14-ը, Հայաստանում ոչ աշխատանքային օր է հայտարարվել: Համապատասխան  որոշման նախագիծն այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության նիստում ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Աշշխատանքային օրը սեպտեմբերի 14-ից կտեղափոխվի շաբաթ՝ սեպտեմբերի 19-ին:

Իր հերթին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մարդիկ ավանդույթի ուժով ամեն տարի տոնին հաջորդող երկուշաբթին գնում են գերեզմանոց ու մասնակցում հոգեհանգստի արարողություններին, ինչի համար էլ երկուշաբթին հայտարարում են ոչ աշխատանքային։

Նրա խոսքով, օգոստոսի 16-ին նշվող Աստվածածնի տոնի՝ խաղողօրհնեքին հաջորդող երկուշաբթին կմնա աշխատանքային։

«Սակայն, կոչ եմ անում տնտեսվարող սուբյեկտներին օգոստոսի 17-ին ընդառաջել բոլոր այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են այցելել գերեզամանոց»,-նշել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ