News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վենետիկի հանձնաժողովն իր մասնագիտական կարծիքն է ներկայացնում՝ խորամուխ չլինելով Հայաստանի քաղաքական խնդիրների եւ անվտանգության հարցերի մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով հարցին, որ Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է հանել երկփուլ ընտրությունների մասին դրույթը եւ այն ներառել Հայաստանի Ընտրական օրենսգրքում:

«Մենք ղեկավարվում ենք մեր պետության շահերով: Մեզ անհրաժեշտ է իրավական տեսանկյունից երաշխավորված գործող մեծամասնություն ունենալ: Եթե մեր երկիրը, Աստված մի արասցե, ներքաղաքական ցնցումների ենթարկվի, եւ ուժերի հարաբերակցության պայմաններում անհնար լինի կայուն մեծամասնություն, իշխանություն ձեւավորել եւ պատասխանատվություն ստանձնել պետության եւ հասարակության առջեւ, այդ դեպքում Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունը մեզ համար օգտակար չի լինի, եւ մեր խնդիրները չեն լուծվի»,- նշեց Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով, հարկավոր է լիարժեք ապահովել որոշումների ընդունման գործընթացը: «Այսինքն՝ երկրում չպետք է իրավիճակ ստեղծվի, որի դեպքում, ընդդիմության քմահաճույքի պատճառով, որոշում չի կայացվի կամ մենք կհայտնվեն ճգնաժամային իրավիճակում: Մենք պետք է ապահովագրված լինենք դրանից: Շնորհակալություն Վենետիկի հանձնաժողովին, բայց կան խնդիրներ, որոնք պետք է ինքներս լուծենք»,- ընդգծեց պատգամավորը:

Անդրադառնալով հարցին, կարո՞ղ են, արդյոք, խորհրդարանական ուժերը, մասնավորապես՝ քաղաքական մեծամասնությունն ու ընդդիմությունը, փոխհամաձայնության հասնել պատասխանատու մի շարք պաշտոնների ընտրության հարցում, ինչպիսիք են, օրինակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Կենտրոնական բանկի ղեկավարները, գլխավոր դատախազը, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո, քանի որ բոլոր խնդիրները լուծվում են բանակցությունների արդյունքում, այսինքն՝ եթե որեւէ թեկնածու խորհրդարանի 3/5-ի համար ընդունելի չլինի, ապա կգտնվեն թեկնածուներ կամ թեկնածու, որոնք ընդունելի կլինեն: Դա խնդիր չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ