Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե Ռուսաստանը ցամաքային գործողություն է նախապատրաստում Սիրիայում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«CNN-ում կարող էին շփոթել, նրանք նույնիսկ Պուտինին Ելցինի հետ էին շփոթել»,-ասել է նա:
Պեսկովը հավելել է, որ կարող է եւս մեկ անգամ հիշեցնել նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը, որ Ռուսաստանը չի մասնակցի Սիրիայում ցամաքային գործողության:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պենտագոնի իր աղբյուրները, հայտարարել է, որ Ռուսաստանը, հնարավոր է, Սիրիայում սահմանափամ բնույթի ցամաքային գործողություն է նախապատրաստում: