News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Քարվաճառցի 12-ամյա Վազգենը, որի ծննդյան տարեդարձն է այսօր, չնայած արդեն փոքր չէ, բայց անկեղծորեն հավատում է Ձմեռ պապի գոյությանը։ Սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքի երեխային այլ բան չի մնում, քան հավատալ հրաշքներին։

Ձմեռ պապին ուղղված նամակում իր ցանկության մասին հայտնելուց առաջ, Վազգենը նախ քաղաքավարությամբ նկատել է` «հասկանում եմ, որ զբաղված եք, բայց հույս ունեմ, որ ժամանակ կգտնեք եւ կընթերցեք իմ նամակը»։

Պատերազմի վերսկսման մշտական վախով ապրող յուրաքանչյուր քարվաճառցու գլխավոր ցանկությունը խաղաղությունն է, Վազգենը նախ խաղաղություն է խնդրել Ձմեռ պապից,  մեծավարի առողջություն ու երջանկություն ցանկացել բոլոր մանուկներին, հետո միայն գրել իր մանկական ցանկությունը`  նկարչական պարագաներ ու նկարակալ։

«Իսկ եթե հնարավոր չլինի, կցանկանայի ունենալ քանդակագործության գործիքներ»,-Ձմեռ պապին երկընտրանքի առջեւ կանգնեցնելով, կոկիկ ձեռագրով գրել է տղան։

Վազգենի ավագ քույրը` Մարինեն, որը հասկանում է` ով է Ձմեռ պապին ուղղված նամակի իրական հասցեատերը, ամանորյա իր նվերի ընտրությունը թողել է նրանց հայեցողությանը. «Սիրելի Ձմեռ պապ, այս տարի նվիրիր ինձ այն, ինչ դու կցանկանաս»։

Նրա երկվորյակ քույրը՝ Կարինեն, Ձմեռ պապին շնորհակալություն է հայտնել նախորդ տարիների բոլոր նամակներում գրած իր միակ ցանկությունը վերջապես իրականացնելու համար։ Նրա մասին պատմող NEWS.am–ի հրապարակումից հետո աղջիկն անվճար կոխլեար իմպլանտացիայի է ենթարկվել Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում եւ երկար տարիներ անց կրկին սկսել է լսել։

Այս տարի Կարինեն Ձմեռ պապին խնդրել է, որ աշխարհի բոլոր մանուկներն առողջ ծնվեն։ Կարինեի լսողական ապարատի որոշ մասեր այժմ թարմացման կարիք ունեն, որի համար, սակայն, ընտանիքը անհրաժեշտ գումարը չունի։

Որպեսզի Կարինեն կարողանա անցնել բժշկական բոլոր պրոցեդուրաները նրանք Քարվաճառից տեղափոխվել են Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղ։ Այստեղ նրանց կենցաղային պայմանները նույնքան անմխիթար են, որքան Քարվաճառում։

«Ձմեռ պապ, ես կցանկանայի ունենալ իմ տաքուկ եւ փոքրիկ անկյունը»,- գրել է Կարինեն։

Վազգենի, Մարինեի եւ Կարինեի ամանորյա ցանկությունները կյանքի կոչել ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել հետեւյալ հաշվեհամարով։

Converse Bank

AMD 1930051111510100

USD 1930051111510101

Ստացող` Անահիտ Մինասյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թռչնագրիպի բռնկման պատճառով Ճապոնիայում մոտ 110 հազար հավ կոչնչացվի
Սեզոնի ընթացքում վարակման 8-րդ դեպքն է գրանցվել․․․
Գերմանիայում համալսարանական կլինիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել
Գերմանիայում 23 պետական համալսարանական կլնիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել....
Ռումինիայի խոշորագույն խոզաբուծական ֆերմայում աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել․ ավելի քան 20 հազար խոզ կմորթվի
Հանձնարարվել է խիստ միջոցառումներ ձեռնարկել հիվանդության տարածումը կանխելու համար․․․
Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին.  2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ
2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ...
Մեծ Բրիտանիայում բժիշկները կազմակերպել են երկրի պատմության մեջ ամենաերկար գործադուլը
Մենեջերները հայտարարել են, որ տասնյակ հազարավոր նախատեսված ընդունելություններ և վիրահատություններ կչեղարկվեն գործադուլի ընթացքում ամբողջ Անգլիայում և Ուելսում
Տյումեն-Ադլեր գնացքից հիվանդանոց տեղափոխված 16 երեխայի մոտ Ա գրիպի վարակ է հայտնաբերվել
Մնացած 70-ը սուր շնչառական վարակ ունեն...
Ամենաշատ