News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սիրիայի հարցում Թուրքիայի վարած քաղաքականությունը կատարյալ ձախողման վտանգի առաջ է հայտնվել։ Այս մասին փետրվարի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը աստիճանաբար ուժեղացնում է իր դիրքերը։ «Տարածաշրջանը, մասնավորապես Սիրիան, ճգնաժամի զարգացման նոր փուլի շեմին է։ Սիրիայում կսկսեն նոր երկրների ուժեր տեղակայել։ Մասնավորապես Սաուդյան Արաբիան արդեն հայտնել է նման մտադրության մասին։ Ամերիկյան կոալիցիան արդեն լրջորեն դիտարկում է Սիրիայում օտարերկրյա պետությունների զորքեր տեղակայելու հնարավորությունը»,- նշել է թուրքագետը։

Անդրադառնալով Սիրիայի հարցում Թուրքիայի վարած քաղաքականությանը՝ նա նշել է, որ Թուրքիան կորցնում է թուրք-սիրական սահմանի այն հատվածի վերահսկողությունը, որը հնարավորություն էր տալիս ազդել Սիրիայի ճգնաժամի  վրա։ «Հաշվի առնելով, որ Թուրքիայի ղեկավարը Էրդողանն է, ով միշտ պատրաստ է արկածախնդիր ու իռացիոնալ քայլերի դիմել, մոտ ապագայում Անկարան կփորձի Հյուսիսային Սիրիայում ներխուժում իրականացնել»,- ասել է Սաֆրաստյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ