News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ 25 մլն դոլար է անհրաժեշտ Զիկա վիրուսի դեմ պայքարի կիսամյակային ծրագիրն իրականացնելու համար: Միջոցները պետք է հատկացվեն հետազոտությունների նպատակով, որոնք պետք է պարզեն սեռական ճանապարհով եւ արյան փոխներարկման միջոցով վիրուսի փոխանցման ճանապարհները:

ԱՀԿ համավարակային եւ համաճարակային բաժնի ղեկավար Սիլվիա Բրայանդը հայտնել է, որ հղի կանայք պետք է վիրուսակիր երկրներում խորհրդատվությունների եւ տեխնոլոգիաների հասանելիություն ունենան, որոնք թույլ կտան վստահորեն նշել, արդյոք պտուղը վիրուսի հարուցած միկրոցեֆալիա ունի, փոխանցում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Հիշեցնենք, որ Զիկա վիրուսը  նորածինների մոտ միկրոցեֆալիայի, այն է` գանգի եւ ուղեղի չափերի նվազման  է հանգեցնում: Անցյալ տարի այն առաջին անգամ ախտորոշել էին Բրազիլիայում, իսկ այժմ այն տարածվում է ամբողջ Լատինական Ամերիկայով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թռչնագրիպի բռնկման պատճառով Ճապոնիայում մոտ 110 հազար հավ կոչնչացվի
Սեզոնի ընթացքում վարակման 8-րդ դեպքն է գրանցվել․․․
Գերմանիայում համալսարանական կլինիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել
Գերմանիայում 23 պետական համալսարանական կլնիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել....
Ռումինիայի խոշորագույն խոզաբուծական ֆերմայում աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել․ ավելի քան 20 հազար խոզ կմորթվի
Հանձնարարվել է խիստ միջոցառումներ ձեռնարկել հիվանդության տարածումը կանխելու համար․․․
Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին.  2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ
2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ...
Մեծ Բրիտանիայում բժիշկները կազմակերպել են երկրի պատմության մեջ ամենաերկար գործադուլը
Մենեջերները հայտարարել են, որ տասնյակ հազարավոր նախատեսված ընդունելություններ և վիրահատություններ կչեղարկվեն գործադուլի ընթացքում ամբողջ Անգլիայում և Ուելսում
Տյումեն-Ադլեր գնացքից հիվանդանոց տեղափոխված 16 երեխայի մոտ Ա գրիպի վարակ է հայտնաբերվել
Մնացած 70-ը սուր շնչառական վարակ ունեն...
Ամենաշատ