News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Այս իրականության մեջ անգամ մեկ թիզ հողի զիջման մասին խոսք չի կարող լինել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը:

«Ի՞նչ տարածք, ինչի՞ մասին է խոսքը, չկա նման բան, Արցախյան հարցը լուծելու համար նախեւառաջ պետք են համապատասխան պայմաններ, վստահության մթնոլորտ  եւ այս իրականության մեջ  անգամ մի թիզ հողի զիջման մասին խոսք չի կարող գնալ: Պետք է այնպես անենք, որ փոխհամաձայնություններ լինեն, որոնց շրջանակում կարող է լինել հարցի կարգավորում»,-ընդգծել է նախարարն ու հավելել. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հրադադարը պաշտպանվի, վստահության մթնոլորտի ստեղծումը, միջազգային հետաքննությունների մեխանիզմի ձեւավորումը, որը հիմք կհանդիսանա հետագայում բանակցային գործընթացում առաջընթաց ունենալու համար»:

Սեյրան Օհանյանի խոսքով, այսօր թե Հայաստանի բանակը, թե ԼՂՀ պաշտպանության բանակը պատրաստ են հետ մղել ցանկացած ոտնձգություն:

«Այսօր հայկական բանակը պատրաստ է իրականացնել իր առջեւ դրված խնդիրները: Այն բարեփոխումները որ եղել են վերջին տարիների ընթացքում եւ ԶՈՒ զարգացման պլանը, որը ձեւավորվել է միջգերատեսչական ժողովի կողմից, համապատասխանում է պատերազմի այսօրվա բնույթին: Պարզապես փոքր ինչ առաջնահերթություններ կարող են լինել, որոնց վրա մենք հիմա շեշտադրում ենք անում: Մենք թույլ չենք տա, որ ճնշում լինի Արցախի ժողովրդի վրա կամ կրկնվի այն, ինչ եղել է 101 տարի առաջ»,-ընդգծել է Սեյրան Օհանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ