News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նորանկախ պատմության մեջ բոլոր բացասական զարգացումները կապված են եղել ընտրությունների կեղծման եւ ոչ լեգիտիմ իշխանությունների ձեւավորման հետ: Համակարգային կոռուպցիա, տնտեսական փակ դաշտ, արդարադատության համակարգի բացակայություն, մարդու իրավունքների ամենօրյա խախտումներ՝ այս ամենը ընդամենը հետեւանք են իշխանությունների կողմից անհավասար ընտրական պայքարի, կեղծարարությունների եւ բացառապես ապօրինի, ուժային կառույցների օգտագործմամբ իշխանության վերարտադրության:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` ընտրություն առ ընտրություն տեսնելով կեղծարարության աճի ահագնացումը, խորն անվստահությամբ են համակվել ընտրությունների` որպես իշխանության ձեւավորման ժողովրդավարական եղանակի, նկատմամբ:

«Ժառանգություն» կուսակցությունը` ունենալով ընտրակեղծիքների դեմ պայքարի երկարատեւ փորձ, տարիներ շարունակ ջանացել է Ընտրական  օրենսգրքում ներառել այնպիսի դրույթներ, որոնք առավել մեծ հնարավորություններ կընձեռեն ապահովելու ընտրական գործընթացի ազատությունը, արդարությունը, թափանցիկությունը: Չնայած մեր բազմաթիվ առաջարկներին, մենք միացանք նաեւ ընդդիմադիր եւ հասարակական դաշտերի համատեղ քննարկումների արդյունքում ձեւավորված հինգ նախաձեռնություններին, որոնց անփոփոխ կատարման դեպքում միայն կարելի կլիներ խոսել ժողովրդի կողմից վստահելի ընտրության մասին:

Ունենալով նախորդ ձախողված փորձերը, մենք իշխանությունների հետ քննարկման չէիք գնում, քանի որ առկա էին մեր դիրքորոշումն արտահայտող հստակ առաջարկները, եւ դրանց շուրջ բանակցելու ոչ մի իմաստ չկար: Իշխանությունները պետք է կամ ընդունեին այդ առաջարկները` ընտրությունները հնարավորինս բերելով օրինականության դաշտ, կամ մերժելով դրանք` շարունակեին իրենց արատավոր եւ հանցավոր գործելակերպը:

Ինչպես ցույց տվեց մայիսի 25-ի քվեարկությունը, իշխանությունները՝ չնայած ապրիլյան պատերազմական գործողությունների սաստկացմանը, չեն փոխել կեղծիքների միջոցով իրենց իշխանությունը պահելու մտադրությունը: Ընդհակառակն` ներմուծելով 13 ընտրատարածքների մեխանիզմը, մեծացրել են մեծամասնական համակարգի ծավալը եւ այն կապել համամասնականի հետ:

Հաշվի առնելով տեղի ունեցած անընդունելի գործընթացը, «Ժառանգությունը» հայտարարում է.

Ընդունված օրենսգիրքը ոչ միայն չի մեծացրել ընտրությունների նկատմամբ հասարակության վստահությունը, այլեւ հակառակը` ավելի է նվազեցրել այն:

Ընտրական օրենսգիրքն ընդունվել է առանց ընդդիմության եւ հասարակական դաշտի հետ համախոհության:

Ընդունված Ընտրական օրենսգիրքը մեծ տեղ է թողնում ընտրակեղծարարության եւ ընտրական գործընթացի մանիպուլյացիաների համար:

Նոր Ընտրական օրենսգրքի պատճառով առաջացող բոլոր բացասական հետեւանքների պատասխանատվությունն ընկնում է իշխանության է եւ նրան աջակցողների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ