News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինչպիսի  Ընտրական օրենսգիրք ուզում է լինի, պետք է  լինի քաղաքական կամք եւ ցանկություն ամբողջ քաղաքական դաշտի կողմից, որպեսզի կարողանանք անցկացնել անխոցելի ընտրություն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ  Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կոնսենսուսով ամրագրած  Ընտրական օրենսգրքից հետո իշխանությունը ընտրակաշառք չի բաժանելու, վարչական ռեսուրսները գործի չի դնելու ընտրությունների ժամանակ։

«Ես նորից եմ ասում՝ ինչպիսի Ընտրական օրենսգիրք էլ որ լինի, պետք է լինի քաղաքկան կամք  եւ ցանկություն ամբողջ քաղաքական դաշտի կողմից, որպեսզի կարողանանք անցկացնել  անխոցելի ընտրություն»։ Հարցին, թե  ՀՀԿ-ն ունի՞ այդ կամքը եւ  որտե՞ղ է դա արտահայտված, պատասխանեց․

«Այո, միանշանակ, դա արդեն իսկ բազմիցս քննարկվել է, որ  այսօր իշխանությունը ունի լծակներ եւ թող գնա օգտագործի ժողովրդի հետ շփումների միջոցով  եւ ոչ թե ընտրության ժամանակ սպասեն ու նմանատիպ երեւույթներով արտահայտեն իրենց ձայների քանակը ապահովելը»։

Հանրապետական խմբակցության ղեկավարը հորդորեց սպասել Գյումրիի ու Վանաձորի ընտրություններին, որի ժամանակ պիլոտային կօգտագործվի նոր Ընտրական օրենսգիրքը, որպեսզի համոզվեն՝ ինչպես է իրեն դրսեւորում իշխող կուսակցությունը նոր Ընտրական օրենգրքի պարագայում։

«Ժողովուրդը կզգա եւ դրա համար  պետք է պրակտիկ փորձ եւ ժողովուրդը կզգա, երբ որ սեպտեմբերին այս պիլոտային ծրագիրը կիրականացվի Գյումրիում եւ Վանաձորում»։

Ինչ վերաբերում է դեռեւս սահմանադրական հանրաքվեի ժամանակ ՀՀԿ-ի օգտին բացահայտած արջի ծառայության,  այն է՝ ընտրակեղծարարության դեպքերի կրկնվելու հավանականությանը առաջիկա ընտրություններին, ասաց․ «Քաղաքական գործընթացների ժամանակ ոչինչ չեմ ժխտում ոչ իշխանության կողմից, որ կարող են  նմանատիպ երեւույթներ  կրկնվեն, ոչ էլ ընդդիմության կողմից պրովոկացիաները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ