News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Օլիպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին՝ «Սպտակ արջին», եւ փոխչեմպիոն Գոռ Մինասյանին  այս գիշեր Գյումրիում երգով-պարով, ճոխ հրավառությամբ են դիմավորել:

Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Վարդանանց հրապարակում էին հավաքվել ինչպես չեմպիոնների հարազատները, այնպես էլ բազմաթիվ գյումրեցիներ: Նրանք եկել էին շնորհավորական պաստառներով ու չեմպիոնների լուսանկարներով շապիկներ հագած: Հրապարակի կենտրոնում տեղադրվել էր հսկա «Սպիտակ արջ»՝ որպես խորհրդանիշ:

Չեմպիոնների պատվին հրապարկում կազմեկերպված միջոցառումը սկսվեց Գյումրիի հիմնով: Ելույթ ունեցան նաեւ չեմպիոնները:

«Ես ձեզանով եմ ուժեղ, իմ քաղաքով, իմ երկրով, ու այս հաղթանակը միայն իմը չէ, բոլորինս է: Մենք միասին ենք հաղթել»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:

«Ժողովուրդ, իսկապես շնորհակալ ենք բոլորից, որ այս ուշ գիշերով չեք քնել, եկել եք, որ մեզ դիմավորեք, մեծարեք: Մենք ձեզնով ենք ուժեղ, եթե դուք չլինեիք, մենք այսպիսի հաջողությունների չէինք հասնի»,- ասաց Գոռ Մինասյանը:

Դրանից հետո չեմպիոնները շրջեցին հրապարակով, ողջունեցին երկրպագուներին,  լուսանկարվեցին, ապա հրավառությունով նրանց ճանապարհեցին տուն:

Հիշեցնենք, որ 20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն: Գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ կրկնելով Արմեն Նազարյանի հաջողությունը: Ռիո դե Ժանեյրոյում ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոնը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի նկատմամբ:

Օգոստոսի 16-ին գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը արծաթե մեդալակիր դարձավ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ