News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բյուրականի աստղադիտարանի կողմից հարթված գիտական ճանապարհները առայսօր յուացվում են ամբողջ աշխարհի աստղաֆիզիկոսների ու աստղագետների կողմից: Այս մասին սեպտեմբերի 19-ին լրագրողներին ասել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում աստադիտարանի 70-ամյակին նվիրված գիտաժողովի բացման ժամանակ

Ավելորդ է ասել, որ աստղադիտարանի կայացման ու աշխատանքի մեջ անգնահատելի է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյաի ավանդը: Այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են անկայուն երեւույթները աստղերում ու գալակտիկաներում, առայսօր համաշխարհային աստղաֆիզիկայի ուշադրության կենտրոնում են: Դրանցով գիտնականները փորձում են կանխորոշել տիեզերական օբյեկտների էվոլյուցիան, շեշտել է նա:

«Աստղերի ու գալակտիկաների ստեղծումը, տիեզերքում նյութի զարգացումը ու դրա փոփոխությունները ՝ այս հարցերում մենք առաջվա պես մասնակցում ենք համաշխարհային գիտական երկխոսությանը»,- հայտնել է Հարությունյանը

2010 թ. սկսած ՝ ատղադիտարանը ստացավ հեռադիտակները ու մյուս սարքավորումները արդիականացնելու հնարավորություն: Այս հարցում աստղադիտարանի տնօրենը նշեց Ռուսաստանի աջակցության կարեւորությունը: Ռուս գիտնականների ու կազմակերպությունների հետ կապը չի ընդհատվել, հավելեց նա:

6 մետրանոց հեռադիտակի օգնությամբ անցկացվող ուսումնասիրությունները շարունակվում են Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում: Իսկ «Ռոսկոսմոս» ռուսական դաշնային գործակալությունը մշտապես օգնում է Բյուրականի աստղագետներին արդիականացնել սարքավորումը:

«Ռուսաստանի գիտնականների հետ շարունակվում են աստղերի ստեղծման մասերում ռելյաթիվիստիկ շիթերի հետազոտությունները»- հավելել է աստղագետը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ