News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիրիայում հրադադարի մասին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համաձայնագրի ձախողումը խարխլում է ԻՊ դեմ պայքարում նրանց համագործակցության հետ կապված հույսերը,գրում է The Wall Street Journal–ը

Սեպտեմբերին կնքված ռուս- ամերիկյան գործարքը պետք է գնահատեր Վաշինգթոնի ու Մոսկվայի միջեւ վստահության սահմանները: Սիրիայում անցած շաբաթվա իրադարձությունները ցույց տվեցին, որ նրանք այդպես էլ չեն կարողացել հաղթահարել իրենց բաժանող անվստահությունն ու թշնամանքը:

Եվ այսպես, ԱՄՆ ղեկավարած կոալիցիան սխալմամբ ռմբակոծել է սիրիական բանակի դիրքերը, ինչի հետեւանքով տասնյակ զոհեր են եղել, հիշեցնում է պարբերականը: Երկու օր անց Հալեպում հումանիտար շարասյան վրա ավիահարված է հասցվել, որոմ ԱՄՆ –ն մեղադրում է Ռուսաստանին: Իսկ անցած հանգստյան օրերին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի արտգործնախարարները ու ԵՄ դիվանագիտության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին խիստ քննադատել են Սիրիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը՝ կասկած հայտնելով, որ նա ունակ է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով:

Պետդեպարտամենտի խոսքով Ջոն Քերրին ու Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 23-ից հետո չեն խոսել ու նրանց մոտ ոչ մի հանդիպում ծրագրված չէ:

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի զինվորականները նույնպես թերահավատ են կնքված համաձայնագրի հարցում:Ամերիկացիները չեն ուզում հետախուզական տվյալներ փոխանակել ռուսական կողմի հետ, իսկ ռուս զինվորականներն էլ ծաղրում են Քերրիի առաջարկը՝ Սիրիայի հյուսիսային մասում թռիչքներն արգելելու մասին:

Երկկողմանի հարաբերություններում եղել են փոխադարձ կասկածների տարիներ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել, գրում է WSJ-ը: Հակառուսաստանյան պատժամիջոցների սահմանումից հետո այդ հարաբերությունները հայտնվել են «սառը պատերազմից» հետո ամենացածր մակարդակում:

Ըստ պարբերականի Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները շատ բարդ են: Վաշինգթոնը մի կողմից համարում է, որ Մոսկվան կառուցողական դեր է կատարել Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքելու գործընթացում՝ ճնշում գործադրելով Թեհրանի վրա: ԱՄՆ-ն ու Ռուսաստանը նաեւ Աֆղանստանի հարցով են համագործակցում:

Մյուս կողմից էլ ԱՄՆ-ն մեղադրում է Ռուսաստանին ՝ ԱՄՆ շահերին դիմակայելու ու նրա հզորությունը նվազեցնելու փորձերի մեջ, նշվում է հոդվածում: ԱՄՆ-ն նաեւ Ռուսաստանին է մեղադրում Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու մեջ, ասելով որ Մոսկվան դրանով միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ